Գլխավոր Հասարակություն 

ՀՀ նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել իր հայեցողությամբ. Նախագահականի պատասխանը՝ Analitik.am-ի հարցմանը

analitik.am

 

Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար պարգևատրեց մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների, որոնց շարքերում, սակայն, չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցներ:

Analitik.am-ը հարցում էր ուղարկել նախագահական՝ պարզելու համար, թե ինչո՞վ է դա պայմանավորված, եթե հաշվի առնենք այն, որ այդ ԲԿ-ն կանգնած է եղել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին շարքերում, ո՞վ է ներկայացրել ցուցակը և ի՞նչ սկզբունքով են ընտրվել ԲԿ-ները, եղել են արդյո՞ք ԲԿ-ներ, որոնք ընդգրկվել են նախնական ցուցակում, սակայն հետո հանվել են:

Նախագահականից մեր հարցմանն ի պատասպան հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ  նախագահ Սարգսյանն իր  խոսքում  նշել էր. «Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:

«Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ  պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները»,-ասված է նախագահականի պատասխանում:

 

Նույն շարքից