Հասարակություն 

Լիբիայում վթարի է ենթարկվել «Վագներ»-ի աշխատակիցներին տեղափոխող ուղղաթիռը

analitik.am

 

Լիբիայի Սուկնա շրջանում՝ «Ջուֆրա» ռազմական բազայի մոտ, վթարվել է մասնավոր ռազմական «Վագներ» կազմակերպության ուղղաթիռը: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Սիրտում և Ջուֆրայում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության խմբավորումների գործողությունների հրամանատարության մամուլի խոսնակը հայտնել է, որ ուղղաթիռում եղել են «Վագների» մարտիկները:

Հաղորդվում է, որ գետնին բախվելիս ուղղաթիռի ներսում պայթել է զինամթերքը, զոհվել է 4 ռուս վարձկան:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

 

Նույն շարքից