Հասարակություն 

ՊԵԿ-ին մարտական զենք կտրամադրվի

analitik.am

 

ՊԵԿ-ին մարտական զենք կտրամադրվի։ Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Ընթացիկ կարգավորմամբ ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը:

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով: ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի խնդիրներից է՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող խախտումների դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը:

 

Նույն շարքից