Քաղաքականություն 

Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց. Աղասի Ենոքյան

 

Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց։ Ուրեմն, ոգևորվելով Նիկոլ Փաշինյանի կոչից, թե թող ամեն սփյուռքահայ ամեն ամիս 10 դոլար ուղարկի հայրենիք, գրանցվում է Հայաստանում գործող ընտանեկան հիմնադրամներից մեկում, տալիս է իր կրեդիտ քարտի հաշիվը եւ ամեն ամիս փոխանցում է 100 դոլար։ 4-5 ամիս հետո որոշում է, որ կարելի է այդ գումարը հանել հարկերից (Միացյալ Նահանգներում բարեգործության վրա ծախսած գումարը tax deductible է համարվում) եւ փորձում է հիմնադրամից քաղվածք ստանալ իր մուծումների վերաբերյալ։

Իր անունով եւ գաղտնաբառով կայք մուտք գործել չի հաջողվում։ Գաղտնաբառը վերականգնել կամ փոխել չի հաջողվում։ Հիմնադրամին ուղղված էլեկտրոնային նամակն անպատասխան է մնում։ Հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Խնդրի լուծման համար ընկերս դիմում է կրեդիտ քարտը տրամադրած բանկին։ Բանկը պարզապես համարում է, որ գործ ունի fraud-ի հետ եւ որպես ամենակարճ լուծում առաջարկում է չեղարկել հին քարտը եւ նոր կրեդիտ քարտ ստանալ։

Դրանից հետո այդ հիմնադրամը արթնանում է, ընկերս 6-7 էլեկտրոնային նամակ-հիշեցում է ստացել, որ ինքը պարտավոր է իր ամսական մուծումը կատարել, բայց գումարը տեղ չի հասել։

«Ով կասի Հայաստանում կոռուպցիա կա, ղալաթ է արել»,-Նիկոլ Փաշինյան, 13․08․2020

Քաղաքագետ Աղասի Ենոքյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից