Քաղաքականություն 

Թուրք կուսակցապետը Հայաստանը «սպառնալիք» է որակել

 

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է  սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանությանը»:

Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն, չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Դեսթիջին մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի դեմ կատարված հարձակումները մենք ընդունում ենք իբրև  մեր, Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի դեմ կատարված հարձակում»։

Նա շեշտել է, որ թյուրքական պետությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունները պետք է էլ ավելի զարգացնել և հավելել․

«Հաշվի առնելով մեր դեմ ուղղված սպառնալիքը, ինչպես դա երևում է Հայաստանի օրինակով,  մենք պիտի միասնական և համերաշխ լինենք ու ձեռք ձեռքի տանք»։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից