Կորոնավիրուս Հասարակություն 

Եվրոպայում կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է

analitik.am

 

Եվրոպական մի քանի երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Այս մասին հայտնի է դարձել Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդիսից:

«Որոշ երկրներում իրավիճակն այժմ նույնիսկ ավելի վատ է, քան մարտ ամսին: Սա ծայրաստիճան մտահոգիչ է»,-ասել է նա:

Եվրահանձնակատարի խոսքերով, ԵՄ-ն պետք է պատրաստ լինի շատ արագ գործելու: Կիրակիդիսը կարծում է, որ Եվրոպան կարող է բռնկումը կանխելու վերջին հնարավորությունն ունենալ, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համաճարակաբանական միջոցառումներ:

 

Նույն շարքից