Կորոնավիրուս Հասարակություն 

Կանադայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել

analitik.am

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք աղետի եզրին ենք, որը կարող է շատ ավելի վատ լինել, քան այն, ինչ տեղի ունեցավ գարնանը»,-զգուշացրել է նա: Քաղաքական գործչի խոսքերով, կառավարությունը պատրաստ է անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է վիրուսի տարածումը դադարեցնելու համար: Թրյուդոն ընդգծել է, որ Կանադան ամեն դեպքում պատրաստ է երկրորդ ալիքին, քանի որ «մեկ անգամ արդեն գլուխ է հանել»:

Նա նաև հավաստիացրել է, որ երկիրը պատրաստ է տնտեսական ճգնաժամի, քանի որ այժմ երկրի ֆինանսական վիճակը շատ ավելի լավ է, քան մյուս երկրներում: Սակայն Reuters-ը նշում է, որ երկրում աճում է բյուջեի դեֆիցիտը, իսկ կանադական դոլարը շարունակում է անկում ապրել:

Վերջին տվյալների համաձայն՝ Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 147,7 հազարի,մահացել է 9,2 հազար պացիենտ:

 

Նույն շարքից