Կորոնավիրուս Հասարակություն 

5000 մոսկովյան ընկերություններ կանցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի

analitik.am

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայրաքաղաքի ավելի քան 5 հազար ընկերությունների կխնդրի աշխատանքը կազմակերպել օնլայն ռեժիմով։ Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանը։

РБК պարբերականի փոխանցմամբ՝ այդ թվում են Сбербанк, Яндекс և Ростех ընկերությունները։ Լրատվամիջոցը նաև գրում է, որ X5 Retail Group ընկերությունը դեռ սեպտեմբերի 22-ից Մոսկվայի գրասենյակային աշխատակիցների մեծ մասին տեղափոխել է հեռավար աշխատանքի։

«Աշնան և ձմռան ամիսներին սուր շնչառական համաճարակաբանական սեզոնի մոտենալու, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդացության դինամիկայի փոփոխության հետ կապված՝ խնդրում և հորդորում եմ միջոցառումներ ձեռնարկել աշխատակիցներին մասնակիորեն հեռավար աշխատանքի ռեժիմի տեղափոխելու ուղղությամբ՝ առանց ձեր կազմակերպության հիմնական աշխատանքային գործընթացներին և սպառողների շահերին վնասելու», – նշված է քաղաքապետի նամակում։

1 օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի 1050 նոր դեպք։ Երեք ամսվա ընթացքում առաջին անգամ է, որ Մոսկվայում 24 ժամում նոր հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը մոսկվացիներին խնդրել է սահմանափակել շփումները և դիմակ կրել, հատկապես՝ հանրային վայրերում և հասարակական տրանսպորտում։

 

Նույն շարքից