Միջազգային 

Ղրղզստանը շարժվում է դեպի Եվրասիական միություն, բայց գումար է փնտրում Եվրոպականում. Независимая газета

analitik.am

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեկնել է Եվրոպա՝ իր երկրի համար դրամաշնորհներ և արտոնություններ գտնելու, գրում է Независимая газета-ն։

 


Այցը շարունակվում է արդեն 3 օր։ Աթամբաևն այցելել է Ավստրիա, որտեղ հանդիպել է իր գործընկերոջ՝ Հայնց Ֆիշերի հետ։ Ղրղզստանի նախագահը նաև կայցելի Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա և Գերմանիա։

 


Ղրղզստանի նախագահի հիմնական նպատակն է ներդրումների ու դրամաշնորհների հարցում պայմանավորվելը։ Հանրապետության տնտեսությունն իր լավագույն վիճակում չէ, և լրացուցիչ միջոցներն ավելորդ չէին լինի։

 


Այցը  կոնկրետ արդյունքներ դեռ չունի, սակայն այն չի ավարտվել։ Նախագահն ու պատվիրակությունը շրջում են Եվրոպայում, գովազդում իրենց երկիրը՝ անելով լավատեսական կանխատեսումներ։

 


Առաջարկելով գումարներ ներդնել երկրում՝ Աթամբաևը նշել է. «Հաճախ ասում են, որ Ղրղզստանն անկայուն երկիր է, իսկ ներդրում պետք է անել այնտեղ, որտեղ խաղաղ է։ Սակայն հանրահավաքներն ու ցույցերը ժողովրդավարության նշան են»։

 


Ղրղզ նախագահի շրջագայությունը Եվրոպայում առիթ դարձավ, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը եվրոպացի առաջնորդներին կոչ անի Աթամբաևից խոստում կորզել այն մասին, որ երկրի խորհրդարանին ներկայացված երկու օրինագծերը հետ կկանչվեն, քանի որ դրանք ամբողջությամբ հակասում են ժողովրդավարական հասարակության մեջ մարդու իրավունքներին»։

 

Իրավապաշտպանները բողոքում են ղրղզ պատգամավորների կողմից քննարկվող երկու օրինագծերի դեմ, որոնցից մեկը նույնասեռական քարոզչությանն է առնչվում, իսկ մյուսն արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ների մասին է։

 


Տեղի «նախագահամետ» փորձագետներն ու լրատվամիջոցներն Ալմազբեկ Աթամբաևի այցը փորձեցին ներկայացնել որպես Ղրղզստանի ազդեցության աճ արտաքին քաղաքական դաշտում։

 

Լրատվամիջոցներում տեղ գտած թեզն այն մասին, թե «համաձայն տեղեկությունների՝ ՌԴ նախագահ Պուտինն Աթամբաևին խնդրել է ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում միջնորդ դառնալ», լուրջ չի ընդունվում։

 

Ի դեպ, եվրոպական երկրներ մի մարդու այցը, որը Ռուսաստանի հետ տնտեսական միություն է գնում, հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի լրագրողների մոտ, և նրանք հետաքրքրվել են, թե ինչպես երկխոսություն սկսել Արևմուտքի ու Պուտինի միջև։ Ղրղզստանի նախագահի պատասխանը մեկ բառով հետևյալն է եղել. «պայմանավորվել»։

Նույն շարքից