Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. հաստատվել է ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ
կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կառուցվածում՝

1) պետական պահուստի ձևավորման բաժինը և պետական պահուստի վերահսկման բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով պետական ռեզերվների կառավարման վարչություն.

2) ստեղծել պարենային ապրանքների պահպանման վարչություն և ոչ պարենային ապրանքների պահպանման վարչություն»,-ասված է որոշման մեջ:

Նույն շարքից