Տեսանյութեր Քաղաքականություն 

Երեկվա իմ հայտարարությունից հետո չճշտված տեղեկություններով քաղաքական շրջանակներում քննարկումներ են եղել. Հրայր Թովմասյան

analitik.am

 

Հրայր Թովմասյանը քիչ առաջ ժամանեց Սահմանադրական դատարան, որտեղ ՍԴ նախագահ են ընտրում:

«Երեկ երեկոյից հետո իմ կյանքում բան չի փոխվել, այնպես չէ, որ ամեն 10 րոպեն մեկ ձեզ բան ունեմ ասելու»,-հայտարարեց նա լրագրողների հետ զրույցում, ովքեր պատրաստվում էին ուղղել իրենց հարցերը:

Թովմասյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու. «Ես քվեարկությանն էլ չեմ մասնակցելու»:

Հարցին՝ տեսակետի փոփոխություն չի եղե՞լ, Թովմասյան ասաց, որ իր ունեցած չճշտված տեղեկություններով, երեկվա իր հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել,  բայց որ սցենարով էլ լինի, իր համար միևնույնն է:

Մասնավորապես խոսքը վերաբերում է սցենարին, որ կարող է նորից առաջադրումներ լինեն: Քննարկումները եղել են քաղաքական շրջանակներում, սակայն ցանկացած դեպքում ինքը չի մասնակցելու նիստին ու քվեարկությանը. «Երբ հասկանամ, որ չկա ազդեցություն, պայմանավորվածություն, ՍԴ-ն ինքնուրույն է, կշարունակեմ մասնակցել»:

Թովմասյանի խոսքերով, վատ հանգամանք է, երբ մեկ թեկնածու կա, կարող էր մեկ թեկնածու լիներ, եթե բոլորը համաձայն լինեին, իսկ հիմա մեկ թեկնածուի առկայությունն ինչ-որ բաների մասին է խոսում. «Եվ պարոն Հովհաննիսյանի, և տիկին Գյուլումյանի դեպքում մեկ թեկնածու է եղել: Դրանից առաջ տիկին Գյուլումյանի ընտրության ժամանակ 2-3 ընտրություն ենք արել տարբեր թեկնածուներով:

Հիմա կա 4 նոր դատավոր, մնացածի մոտ էլ չկա միասնական թեկնածու, կա մեկ թեկնածու, նշանակում է, որ մրցակցություն, այլընտրանք չկա: Սա պատճառներից մեկն է, որ մտածում եմ՝ սա ուղղորդված է»:

Նույն շարքից