Հասարակություն 

Վարդգես Գասպարին օտարերկրյա գործակալ է, այստեղ սադրանքների է դիմում. ԲՀԿ-ական ավագանու անդամ

analitik.am

 

Օտարերկրյա գործակալ պարոն Գասպարին է եկել, պրովոկացիաներ է անում: Այս մասին քիչ առաջ դատարանի մոտ հայտարարեց Երևանի ավագանու ԲՀ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
Այս պահին դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը:

Ներսիսյանը նշեց, որ Վարդգես Գասպարին գրառումներով ներկայացել է դատարան, փորձում է կպցնել մարդկանց դեմքին. «Ես ժողովրդին կոչ արեցի սադրանքներին չտրվել: Մենք ունենք մեր պահանջը, ինքն էլ իր գործի համար է եկել, պատվեր է կատարում»:

Նշենք, որ ոստիկանները չեն թողնում որևէ մեկին մոտենալ Վարդգես Գասպարիին, անգամ լրագրողների համար պատ են կազմել: Տպավորություն է, որ ոստիկանները պաշտպանում են Գասպարիին, նույնիսկ՝ լրագրողների հարցերից:

Նույն շարքից