Քաղաքականություն 

Պարոն վարչապետ, վախենալու ի՞նչ ունեք, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածելու դեպքում Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա. փաստաբան

analitik.am

Պարո՛ն վարչապետ, Հայաստանը և անձամբ Դուք վախենալու ի՞նչ ունեք, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածելու դեպքում Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա:

Այսինքն մենք հիմա էլ պետք է վախենանք, որ Ադրբեջանի ներքաղաքական դաշտում կարող են իրադարձություններ զարգանա՞լ, և այդ զարգացումները Ալիևի համար հուսահատ կլինե՞ն: Թո՛ղ լինի, ինչու՞մն է հարցը:

ՈՒրիշ բան, որ Ալիևի ռեժիմի հավերժ կառավարումը մեր ընկալմամբ ռազմավարական տեսանկյունից ձեռնտու է Հայաստանին: Բայց արդյո՞ք դա այդպես է:

Այնուամենայնիվ, Ձեր այսօրվա ելույթից ակնհայտ դարձավ, որ, բոլոր դեպքերում, կան կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ, որոնք, փաստորեն, միակողմանիորեն հրապարակվում են...

Իմ կարծիքով, այսպիսի արձագանքների փոխարեն լավ կլինի, որ Դուք հայտարարեք, թե վերջապես Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում ո՞րն է Ձեր կառավարության դիրքորոշումը, Դուք ինչի՞ շուրջ եք բանակցում Ալիևի հետ, փոխզիջման ո՞ր սահմանն է Հայաստանի ու Արցախի համար գնահատվելու որպես կարմիր գիծ, կա՞, արդյոք, որևէ փաստաթուղթ, որի շուրջ ներկայումս ընթանում են բանակցություններ, ո՞րն է Ձեր նոր կետն այս հարցում:

Ես էլ վախենամ, որ մենք ավելի շատ մոտեցել ենք պատերազմին, քան խաղաղությանը:

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից