Հասարակություն Տեսանյութեր 

Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը /տեսանյութ/. Tert.am

 

Կասկադում քանդել են բեյրութահայ Ռազմիկ Խաչատուրյանի 5 տարվա սրճարանի դրսի հատվածը: Tert.m-ի հետ զրույցում Ռազմիկ Խաչատուրյանը պատմել է դեպքի մանրամասները:

«Ըստ նրա՝ երեկ ինչ որ եղավ, շատ տարօրինակ էր, քաղաքապետարանից եկել էին քանդելու: «Ես ասացի, այստեղ սրճարանի մի մասը, երբ սարքել եմ, թուղթ ունեմ, որը տրված էր ինձ թաղապետարանի կողմից, և այդ թղթում ասվում էր՝ ոչ մի արգելք չկա նախագծով կարող եմ սարքել: Ես իրենց ուղարկել էի, ինձ ասացին՝ սարքի: Անցած տարի 2019 թվականի հունիսի 9-ին ես սարքել եմ, փետրվարին ամառվա սեզոնի համար պետք է դիմեինք բացօթյա տարածքի համար, ինձ ասացին՝ քեզ թույլտվություն չենք տա: Ասացի՝ ինչո՞ւ, պատասխանեցին՝ անօրինական է: Ես էլ ասացի՝ անցած տարի աշխատել եմ, այս տարի ի՞նչն է փոխվել: Ասացին՝ պետք է քանդվի: Մարտին սկսվեց կորոնավիրուսի հետ կապված վիճակը, մնացինք մինչև մայիս, մայիսի 4-ից սկսեցինք աշխատել: Մեկ շաբաթ հետո եկան, ասացին՝ պետք է քանդես»,- պատմեց նա:

Ռազմիկ Խաչատուրյանը նշեց, որ ինքը պատճառի մասին է հարցրել ու այդպես ձգձգվել է, երեկ էլ 30-40 հոգի առանց զգուշացնելու եկել են ու սկսել քանդել՝ հայտնելով, թե քաղաքապետարանից են:

«Հարցրի՝ ըստ իրենց իմ ունեցած թուղթը ուժ չունի՞, իմ երկրի զինանշանով թաղապետարանից եկած թուղթը ինչպե՞ս կարող է ուժ չունենալ, հարցրի նաև՝ լավ, անցած տարի ինչո՞ւ չեկան քանդելու, ասացին՝ հիմա են քանդելու»,- ներկայացրեց նա:

Ռազմիկ Խաչատուրյանը նաև ասաց, որ խնդրել է, որպեսզի թողնեն ևս մեկ ամիս աշխատի և հոկտեմբերի 31-ին անձամբ ինքը քաղաքապետարանի մարդկանց հետ միասին կքանդի, միայն մեկ ամիս թողնեն աշխատեն, որովհետև վեց ամիս է՝ գործ չեն ունեցել:

«Խնդրանքս չընդունեցին. չեմ կարող արդար չլինել: Կային մեջները հարգանքովները, կային այնպիսիները, կարծես՝ ես իրենց թշնամին էի: Սա չեմ ընդունում:  Պաշտոնյայի անունը չեմ հիշում, ասում եմ՝ եղբայր, եկել ես տանս մի մասը քանդում ես, դեմքիս նայելով ասում է՝ դու դրսից եկել ես իմ տան մեջ կանաչապատումը քանդել ես: Այսինքն՝ ինձ ասում է՝ դու դրսից եկել ես ու իմ տան մեջ.... սա ո՞ւմ տունն է, ես հայ եմ, ունեմ հայկական ազգություն, այս ի՞նչ խոսակցություններ են, մյուսին սուրճ եմ հյուրասիրում, ասում են՝ մեջը թույն ես դրել: Սրան  ենք հասե՞լ, չգիտեմ ինչ ասեմ»,- հայտնեց նա:

Ասածս էր, որ մեկ ամսից ավել աշխատեմ հարկերս ավելի պետք է վճարեմ, ՀԴՄ-ներն ավելի կլինեն, թողեն աշխատենք: «Ասացի իմ աշխատողները գան քանդեն, չսպասեցին ու քանդեցին: Ու մի շոու էին սարքել այստեղ, որի կարիքը չար: 30-40 հոգով եկել էին այստեղ, հարցրի՝ գործ չունե՞ն, երեք աշխատող էին քանդողները, մնացածն ինչո՞ւ էին եկել, այդ շոուն ինչի՞ համար էր, ի՞նչ էր»,- պատմեց Ռազմիկ Խաչատուրյանը»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից