Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն չի բացառել, որ COVID-19-ից կմահանա մինչև 2 միլիոն մարդ

analitik.am

 

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառել, որ COVID-19-ից կմահանա մինչև 2 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանին:

«Սա իհարկե դժվար է պատկերացնել, բայց հնարավոր է: Քանի որ մենք 9 ամսվա ընթացքում մեկ միլիոն մարդ ենք կորցրել։ Մենք սթափ ենք նայում առաջիկա 9 ասիների ընթացքում պատվաստանյութի հայտնվելուն», -ասել է նա։

Նա նշել է, որ առկա են պատվաստանյութի արտադրության ֆինանսավորման, դրա գնահատման, ինչպես նաև բուն դեղամիջոցի ստեղծման հետ կապված խնդիրներ:

Այնուամենայնիվ, ըստ ԱՀԿ ներկայացուցչի, հոսպիտալացված պացիենտների շրջանում մահացությունը նվազում է: Ռայանը շեշտել է, որ անցած 9 ամիսների ընթացքում աշխարհը հնարավորություն է ստացել կանխել մարդկային կորուստները:

 

 

Նույն շարքից