Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ասել է, թե որ դեպքում կպարտվի ԱՄՆ նախագահական ընտրություններում

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է իշխանության «ընկերական» փոխանցման գործընթաց, եթե պարտվի առաջիկա ընտրություններում՝ կարծիք հայտնելով, որ կպարտվի միայն այն դեպքում, եթե իր դեմոկրատ մրցակիցները խարդախություն անեն էլեկտրոնային տարբերակով քվեարկության ժամանակ:

«Մենք կպարտվենք ընտրություններում, եթե նրանք խարդախություն անեն: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք անեն դա. երկիրը վտանգված է, քանի որ այդ մարդիկ կկործանեն մեր երկիրը, և մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Եթե ինչ-որ բան տեսնեք, ապա պետք է հայտնեք այդ մասին»,-ասել է Թրամփը Վաշինգտոնում իր կողմնակիցների հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք «ընկերական» փոխանցման գործընթաց, բայց չենք ուզում, որ մեզ խաբեն։ Մենք չենք ուզում հիմար լինել՝ ասելով․ «Այո, իհարկե, եկեք փոխանցենք իշխանությունը»՝ իմանալով, որ նրանք խարդախություն են արել հազարավոր քվեաթերթիկների հարցում։ Այդպիսի բան մենք չենք հանդուրժի»,-հավելել է նախագահը:

Նա նաև շեշտել է, որ ընտրություններից դեռ մեկ ամիս անց հնարավոր է հաղթողի անունը հայտնի չլինել։

 

Նույն շարքից