Միջազգային Քաղաքականություն 

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

analitik.am

 

Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը  հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու՝ իր առջև դրված առաջադրանքը: Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ստեղծելու համար:

Անցյալ շաբաթ Լիբանանին նախագահ Աունը նախազգուշացրել էր, որ չկա քաղաքական փակուղի, որը խոչընդոտել է նոր կառավարության ստեղծմանը՝ կանխատեսելով, որ Լիբանանը «դժոխք կդառնա», եթե կարգավորում չհաջողվի:

Ենթադրվում էր, որ կառավարության պաշտոնները պետք է լրացվեին մինչ սեպտեմբերի կեսը:

 

Նույն շարքից