Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայի վարչապետն ասել է, թե ինչ հնարավորություններ է տվել կորոնավիրուսը

analitik.am

 

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը պետք է ավարտվի ոչ թե «նորմալ կյանքին» վերադարձով, այլ ավելի լավ աշխարհի կառուցմամբ, քանի որ այն դուռ է բացում «նոր սկզբի» համար։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

«Անտեսանելի թշնամին խաթարել է մեր կյանքը և ավանդական սովորությունները։ Համաճարակն ազդել է աշխարհի բոլոր տարածաշրջանների և ժողովուրդների վրա՝ կրկին փորձության ենթարկելով մարդկությանը:

Այս ողբերգությունը փոխեց մեզ, բայց նաև «նոր սկիզբ» ունենալու հնարավորություն տվեց, որը մենք պետք է օգտագործենք»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 75-րդ նստաշրջանում:

 

 

Նույն շարքից