Քաղաքականություն 

Այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը. ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց

analitik.am

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պահից բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,

Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման:

Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:

Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:

Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության
Հայաստանի Գերագույն մարմին
27.09.2020 թ.»

 

Նույն շարքից