Հասարակություն 

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը  վերահսկելի է. Մարզպետ

analitik.am

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարուոթյուն է տարածել.

«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։  Պաշտպանության բանակը   հետ է մղում  հակառակորդի  հարձակումները:

Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը   ամուր կանգնած է  Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և  մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը  վերահսկելի է:

Ես խնդրում և միաժամանակ  հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր  հզոր ու հաղթական բանակը:

Մենք հաղթելու ենք»։

 

Նույն շարքից