Հասարակություն Տեսանյութեր 

Ունենք դիրքերի կորուստ, տասնյակ զոհեր. Արայիկ Հարությունյան

analitik.am

Ադրբեջանական հարձակումը եղել է ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս: Արդյունքում ունենք կորցրած դիրքեր, հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ ու հարավային ուղղությամբ, ունենք տասնյակ զոհեր: Ցավակցում եմ մեր բոլոր հայրենակիցներին: Ունենք տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շարքերում: Քաղաքացիականների շրջանում կան նաև զոհեր: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, կամավորներ կլինեն նաև ՀՀ-ից»,-ասաց նա՝ նշելով, որ ադրբեջանական կողմից կռվում են նաև վարձկաններ, Թուրքիան, օգտագործվում են թուրքական անօդաչուներ, ի դեպ՝ թուրքական բանակի ներկայացուցիչների կողմից:

Հարությունյանը նշեց, որ պատերազմի արդյունքները կանխատեսելի են՝ թշնամու մտադրությունները ձախողվելու են՝ հավելոլով, որ հայական կողմը հնարավոր է նոր դիրքեր կորցնի, սակայն դա ժամանակավոր է, քանի որ հայկական կողմը ոչ միայն ետ է բերելու դիրքերը, այլ նաև վերցնելու է նոր դիրքեր:

Արցախի նախագահը կոչ արեց պահպանել համախմբվածությունը ու հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Նույն շարքից