Գլխավոր 

Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման մասին

analitik.am

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարե, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա էսկալացիան կարող է լուրջ մարտահարվեր դառնալ ողջ Կովկասյան տարածաշրջանի համար:

«Ռուսաստանը, իհարկե, կատեգորիկ դեմ է մարտական գործողություններին և միշտ կողմ է եղել 1994 թվականին հաստատված զինադադարը պահպանելուն: Այն ընդհանուր առմամբ պահպանվել է երկար տարիների ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը որոշեց ցուցաբերել իր հնարավորությունները, եղավ լուրջ սրացում, շատ զոհեր»,-ասել է նա:

Խորհրդարանականի խոսքերով, այդ բախումը շատ ուժեղ լարեց իրավիճակը, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանում, դրա համար դրանից հետո հակամարտության զինված փուլի՝ նախկինում մնալու մասին խոսելու համար հնարավորություն արդեն չկար:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից