Միջազգային Քաղաքականություն 

Սլուցկին հորդորել է արտաքին խաղացողներին ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը

analitik.am

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չունի ռազմական լուծում, «բոլոր արտաքին դերակատարները» պետք է նպաստեն դրա խաղաղ կարգավորմանն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Կոմիտեի ղեկավարը կոչ է արել «բոլոր արտաքին խաղացողներին» ուղղել իրենց ջանքերը «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելուն և չզբաղվել կոնֆլիկտի հրահրմամբ»:

«Անդրկովկասում նոր հրդեհը կարող է առավել սարսափելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության համար», - ասել է նա:

Սլուցկին ասել է նաև, որ Պետդուման երեքշաբթի օրը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին հայտարարության նախագիծը»:

«Մենք պատրաստ ենք հանդես գալ միջնորդական առաքելությամբ՝ կանխելու հետագա սրացումը», - եզրափակել է պատգամավորը:

Նույն շարքից