Ռազմական Տեսանյութեր 

Վարդենիսում ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին. Արծրուն Հովհաննիսյան

 

Դեռ երեկ Հայաստանի Հանրապետության տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ԶՈւ-երի գործողություններին, այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել: ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիական ավտոբուս է այրվել: Օդուժ է կիրառվել նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. «Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի»:

Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը շատ արագ է փոխվում, կարող են շուտով նոր լուրեր հայտնվել. «Շուտով ՊԲ-ն ևս մանրամասներ կհայտնի գիշերային մարտերից»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից