Հասարակություն Տեսանյութեր 

Ադրբեջանն ունի չափազանց մեծ կորուստներ. Ադրբեջանում սկսել են լուրեր հորինել մեր փառապանծ զինվորականների մասին

analitik.am

 

Արծրուն Հովհաննիսյանը կրկին հերքում է հայկական կողմում բարձրաստիճան զինվորականի զոհվելու լուրերը: Դրանք չեն համապատասխանում իրականությանը. «Խնդրում եմ ուշադիր հետևել: Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, որոնք անհամադրելի են մեր կորուստների հետ՝ փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել: Խնդրում եմ այս հարցում ուշադիր լինել»:

«Մարդու իրավունքների տեսանկյունից մի հետաքրքիր բան նկատենք: Երեկ ադրբեջանական մամուլը, հասկանալով իրենց գործելաոճի հանցավորությունը, որն աշխարհը տեսնում ու գնահատում է, սկսեցին ներկայացնել նաև մեր շատ անվանի ու փառապանծ զինվորականների մասով կեղծ լուրեր, իբր նրանք կատարել են վայրագություններ: Խնդրում եմ չտրվել այդ ապատեղեկատվությանը»,-հավելեց նա:

 

Նույն շարքից