Քաղաքականություն 

Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ օգնությանը․ Վարդան Տողանյան

analitik.am

Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողոնյանը:

«Անկախ նրանից ՝ այժմ  հայտարարություն կա ՀԱՊԿ-ի հետ կապվելու հնարավորության մասին, թե ոչ, մենք այդ հնարավորությունն ունենք: Մենք այժմ  քննարկում ենք այս հարցն իրավիճակի զարգացման հետ կապված, երկրի ղեկավարությունն է քննարկում», - բացատրել է դեսպանը:

Իր հերթին, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում  հաստատել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 17: 00-ին Հայաստանից դիմում դեռ  չեն ստացել՝ իրավիճակի վերաբերյալ:

«ՌԻԱ Նովոստի»-ն նաև նշել է, որ ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ թուրքական F-16- ը խոցել է Հայաստանի օդային ուժերի Սու -25-ը Հայաստանի օդային տարածքում:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի: Ադրբեջանը այդ կազմակերպություններից ոչ մեկի անդամ չէ, և Երևանն ու Բաքուն դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՝ մասնակիցներից մեկի նկատմամբ ագրեսիան մյուս անդամները գնահատում են որպես հարձակում ՀԱՊԿ բոլոր պետությունների վրա:

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընդգծել է, որ Երևանը կօգտագործի կազմակերպության մեխանիզմները, եթե հակամարտության ընդլայնումը սպառնա հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Ըստ նրա, Ադրբեջանի անվերապահ աջակցությունը Թուրքիայից «նպաստում է իրավիճակի հետագա ապակայունացմանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և լուրջ սպառնալիք է»:

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ շրջանակներում խորը վերլուծության թեմա է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն էլ այսօր հերթական անգամ  հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Բաքվին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում:

Նույն շարքից