Քաղաքականություն 

Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրավիճակի հանդարտեցման հարցում․ Մարիա Զախարովա

analitik.am

Ռուսաստանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լայնամասշտաբ ակտիվացում։ Այս մասին  "Комсомольская правда"  ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրավիճակի հանդարտեցման հարցում․ «Հիմա կարևոր խնդիրը դա է։ Տեսեք՝ չնայած այսօր աշխարհը հեռու է միասնությունից, չնայած մի շարք գլոբալ հարցերի շուրջ չկա միասնական մոտեցում շատ երկրների մոտ, որոնք հենց պետք է դա մշակեն, սակայն, այս սցենարի վերաբերյալ շատերն արտահայտվեցին գրեթե միանման՝ սկսած միջազգային կառույցների ղեկավարներից վերջացրած պետությունների ղեկավարներով, քաղաքական գործիչներով, պատգամավորներով, հասարակական գործիչներով։ Բոլորը կոչ են անում խաղաղ ճանապարհով հարցի լուծում փնտրել։ Զախարովան նշել է, որ դա շատ կարևոր ցուցիչ է»։

Նա նաև ընդգծել է, որ ՌԴ ջանքերը միտված են իրավիճակի հանդարտեցմանը և հակամարտության կարգավորման ուղիների փնտրմանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայտարարություններին, Զախարովան ասել է․ «Բոլորն, ովքեր հետաքրքրվում են իրավիճակով՝ պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ և այլն, վաղուց գիտեն Թուրքիայի դիրքորոշման մասին։»

Նույն շարքից