Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի ընկերոջ ընկերոջ փեսան՝ «Իմ քայլի» թեկնածու. Այլևս նախկինների բարեկամ լինելը խարան չեն համարում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը, ում դեռևս անցած տարվա հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում մերժել էր։

Իշխանականները հայտարարում էին, որ թեկնածուն արժանի չէ իրենց վստահությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարեն Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանի ընկերոջ փեսան է, ով այդ ժամանակ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության վարչության պետն էր, իսկ այս տարվա ապրիլից նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունում կադրեր չունեն, կա՛մ այլևս նախկինների բարեկամ լինելը խարան չեն համարում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից