Քաղաքականություն 

Արա Սաղաթելյանը մի մեծ խմբով երեկ շտապում էր Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ առիթը բաց չեն թողնում նախկիններին մեղադրելու համար, որ իշխանությունների ձախողումն են երազում և ամեն անհաջողությունից ուրախանում են։ Անգամ ոմանք հայտարարում են, թե նրանց ցանկություններն է կատարում Ալիևը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ալիևի ու ընդդիմադիրների տեսակետները, լեքսիկոնը համընկնում են։

Իրականում, այս օրերին մեծ թվով նախկիններ, որոնք շատ են տուժել Փաշինյանի իշխանությունից, իրենց նեղացածությունը մի կողմ դրած, լծվել են Արցախին օգտակար լինելու գործին՝ չնայելով, թե ով է պետության ղեկին։

Երեկ «Գալաքսի» ընկերության սեփականատերերը՝ մեկ տարուց ավելի բանտում գտնվող, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Գագիկ Խաչատրյանի որդիները, 50 միլիոն դրամ փոխանցեցին Զինվորների հիմնադրամին և ամեն ինչով օգնում են սահմանի տեխնիկական զինման հարցերում։

Հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանը երեկ ողջ օրը հանդիպումներ էր ունեցել ՄԻԵԴ-ի գործընկերների հետ՝ Հայաստանից ուղարկված հայցի հետ կապված։ Միջազգային կապեր ունեցող ՀՀԿ-ականները (Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան) համակարգիչներից չեն հեռանում՝ նամակներ են գրում, կապվում են եվրոպացի և ռուս գործընկերների հետ՝ հայկական տեսակետն են առաջ մղում։

Իսկ Սերժ Սարգսյանի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Սաղաթելյանը մի մեծ խմբով երեկ շտապում էր Արցախ՝ միջազգային լրատվականների համար ինֆորմացիոն շտաբ ձևավորելու, ինչպիսին գործում էր 2016-ի ապրիլին։

Դե, իսկ օրվա ընթացքում էլ տեղեկացանք, որ Մարտի 1-ի գործով «ամբաստանյալներ» Սեյրան Օհանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Արցախ շտապել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից