Հասարակություն Տեսանյութեր 

Ադրբեջանի բանակը ցավոք շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը. Նախագահի խոսնակ

analitik.am

 

Ադրբեջանի բանակը ցավոք շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը: Երեկ անձամբ համոզվել եք դրանում որոշ համայնքներ այցելելով: Իսկ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հարվածային ԱԹՍ-ներ են հայտնվել, որոնցից երկուսը խոցվել են մեր ՀՕՊ-ի կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ Պողոսյանն ասաց, որ այս պահին այդ մասով էական խնդիրներ չկան. «Տնտեսությունը շարունակում է աշխատել, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը՝ ևս:

Խնդիրներ առաջանում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ: Առաջանալուն պես անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները խնդիրները լուծելու համար»:

«Մենք շարունակում ենք մեզ նետված մարտահրավերին դիմագրավել, պայքարում ենք ու շարունակելու ենք պայքարել: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Արցախը միշտ եղել է խաղաղության կողմնակից, գտնում ենք, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով»,-հավելեց նա:

Նշենք, որ մամուլի ասուլիսին մասնակցում են արտասահմանցի լրագրողներ։

Նույն շարքից