Քաղաքականություն 

Ռուսաստանը կասկածելի վերաբերմունք ունի այլ երկրներում գտնվող ԱՄՆ բիոլաբորատորիաների նկատմամբ․ Զախարովա

analitik.am

Ռուսաստանը կասկածելի է վերաբերվում հետխորհրդային երկրներում ԱՄՆ բիոլաբորատորիաների գործունեությանը և կոչ է անում միջազգային հանրությանը մանրակրկիտ հետևել դրանց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, բրիֆինդի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կասկածելի վերաբերմունք ունենք ԱՄՆ գործունեությանն այս ուղղությամբ։ Անկեղծ ասած, լաբորատորիաներից այս դեպքում չենք կարող սպասել գիտության ձեռքբերում։ Ինչո՞վ են դրանք զբաղված, մենք կարծում ենք՝ միջազգային հանրությունը պետք է մանրակրկիտ հետևի դրանց գործունեությանը»։

Ավելի վաղ Զախարովան ասել էր, որ  արտասահմանում գտնվող ԱՄՆ բիոլաբորատորիներում կարող են տարվել տարբեր վտանգավոր հիվանդությունների ստեղծման և մոդիֆիկացման աշխատանքներ՝ այդ թվում ռազմական նպատակներով։

 

Նույն շարքից