Հասարակություն 

Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում.Սենոր Հասրաթյան

analitik.am

Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում: Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջև, քանի որ պատասխան հարվածների հասցեատեր է դառնում ոչ թե Թուրքիան, այլ հենց Ադրբեջանը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ փոխադարձ հարվածների արդյունքները հակամարտող երկու կողմերի համար ցավոտ լինելով հանդերձ, միևնույն ժամանակ, միջազգային հանրության տեսադաշտում հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընկալվում որպես հումանիտար աղետի նախաձեռնող:

Իրողություն, որի ծանր հետևանքների պատասխանատվությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ հրադադարի հաստատումից հետո, անկասկած կրելու են Ալիևն ու իր շրջապատը: Ոչինչ և ոչ-ոք չի մոռացվում:

Սենոր Հասրաթյան

Նույն շարքից