Հասարակություն Տեսանյութեր 

«Ամոթ BBC-ին». Բրիտանահայերը բողոքի ակցիա են անցկացրել BBC-ի դիմաց /Տեսանյութ/

analitik.am

 

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին»,  «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում  են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։  Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։

«Հավաքը հենց դրա դեմ էր, որ մենք չենք ուզում, որ BBC-ն բառախաղերով, վերնագրերի մեջ խույս տալով ներկայացնի իրականությունը, այլ ներկայացնի, որ սա միանշանակ ադրբեջանական ագրեսիա է, որ սա նրանց կողմից հրահրված պատերազմ է։ Մենք ձգտում ենք խնդիրը լուծել խաղաղության միջոցով»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասաց Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ցույցին մասնակցում էր 150-200 մարդ։ Ակցիան լուսաբանել են լրագրողներ։

«Մեր թիրախը հենց BBC-ի ուկնդիրն էր, այսինքն՝ երբ բրիտանական հասարակությունը լսում է, BBC-ն ընդունում է որպես ճշմարտության աղբյուր, այս միջոցառման շնորհիվ նրանք կսկսեն կասկածի տակ դնել, թե ինչպես է BBC-ն ներկայացնում: Այս առումով, կարելի է ասել, որ հաջողված ակցիա էր»,- ասաց նա Տիգրան Ալեքսանյանը։

Այս ցույցից հետո հայերը բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։

Նույն շարքից