Հասարակություն 

Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել. Ալբերտի հայրը հայտարարություն է տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ ու իմ ընտանիքին հասցեագրված հարյուրավոր նամակների, զանգերի համար. շնորհակալ եմ, որ մեր կողքին եք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:

Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, և մենք, վստահաբար, Հաղթելու ենք:

Դիմում եմ Հայաստանում և աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:

Խաղաղություն մեր երկրին, և #ՀԱՂԹԵԼՈւ ենք:

Արտակ Հովհաննիսյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից