Բարի օր Քաղաքականություն 

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հնարավոր հանդիպման մասին

analitik.am

 

ԱՄՆ պետքարտուղարությունը չի մեկնաբանել հոկտեմբերի 19-ին մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պեմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին երկու առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետքարտուղարությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, որը վերաբերել է կայանալիք հանդիպման մասին լուրերը հաստատելուն կամ հերքելուն:

Politico թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն նախ հանդիպելու է Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ:

 

Նույն շարքից