Ռազմական Տեսանյութեր 

Այսօր մեր զորքերին հաջողվել է հաջողությամբ կասեցնել հակառակորդի մի քանի հարձակողական գրոհներ

analitik.am

 

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է։

«Ադրբեջանական զինված ուժերն այսօր վաղ առավոտյան նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և հարավային, և հյուսիսային ուղղություններով:

Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր:

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նույն շարքից