Ռազմական Տեսանյութեր 

Սա պետք է լինի մեր 500 տարվա խնդիրների հանգուցալուծումը. Նիկոլ Փաշինյան

 

Մենք այսօր պետք է կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի, այլ հերոսական հատվածը: Որովհետև 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր թե էլ որևէ լուծում, ելք չկա, սակայն մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, քանի որ կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրեցին ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը:

Այսօր էլ այդ մարդիկ կան, նրանք շատ են, բայց այդ մարդկանց կողքին պետք է կանգնել ու կանգնել պինդ: Ընդ որում, մեզանից յուրաքանչյուրը, ով այս գործին նվիրվում է, պետք է գործի զինվորական երդման տրամաբանությամբ՝ անվերապահորեն կատարել հրամանները, կատարել հրամանատարության խնդիրը, ինչքան էլ դրա կատարումը լինի դժվար, ամուր կանգնել, որտեղ պետք է առաջ գնալ հրամանով ու լուծել խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա կասեք, որ այսօր 90-ականները չեն, ավելի լավ, որ 90-ականները չեն, որովհետև 30 տարի մենք մեր խնդիրները մեր մեջ հասկացել ենք, վերլուծել ենք, եկել է այդ խնդիրները մի փաթեթով, մի գործողությամբ լուծելու ժամանակը:

Սա պետք է լինի մեր 500 տարվա խնդիրների հանգուցալուծումը: Ինձ համար կրկին բանաձևը նույնն է, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես ու դու պետք է գործես, քանի որ գործելու ժամանակն է»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ մեր որևէ ուրախության առիթ չի անցել առանց զինվորի կենացը խմելու. «Հիմա մենք մեր ասածի հետևից պետք է գնանք»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից