Գլխավոր 

Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի. Եվրախորհրդի ղեկավար

analitik.am

Բրյուսելում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարևորել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: Հայաստանի նախագահի հետ զրույցում ես կրկնել եմ մեր անհանգստությունը մարտերի շարունակվելու մասով: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային սեղանի շուրջ՝ դա անելով առանց նախապայմանների»,-գրել է նա իր էջում:

Միշելը հավելել է, որ ԼՂ հակամարտությանն արտաքին միջամտությունն անընդունելի է:

 

 

Նույն շարքից