Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանում խոսել են Հայաստանում դեսանտային օպերացիա իրականացնելու տարբերակի մասին. Պետք է Ադրբեջանին ու Թուրքիային բացատրել, թե ով ով է

analitik.am

 

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիոն ու հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զատուլինի խոսքերով, հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, դրա համար, ինչպես նա կարծում է, վերջիններիս պետք է հիշեցնել, թե որ երկիրն է առաջատարը հետխորհրդային տարածքում:

Խորհրդարանականը նշել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն մի քանի տարբերակ է ասել, որոնցից մեկն էլ Հայաստանում դեսանտային օպերացիան է:

«Հայաստանի ռազմական պոտենցիալի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևով՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ պետք է միջոցներ ձեռնարկել հայկական, ոչ ղարաբաղյան, տարածքները պաշտպանելու համար՝ դեսանտային օպերացիայի միջոցով: Օդային շրջափակումը բացելով:

Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է Վրաստանին հասկանալի կերպով բացատրենք, որ իր օդային տարածքով հնարավոր է պետք կլինի ուժեր ու միջոցներ ուղարկել Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը վերաբերում է Կովկասում գրոհայինների տարածվելուն, ինչը վտանգավոր է և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի և՛ մյուսների համար:

Սպառնալիք է առաջանում հայկական բնակչության համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածաշրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,-ասել է նա:

Զատուլինը համաձայն է Հայաստանի վարչապետի հետ, որ հակամարտությունը դեռ չունի դիվանագիտական լուծում Ադրբեջանի գործողությունների պատճառով: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացը գրեթե չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի ջանքերին:

«Դրա համար մասամբ կարելի է հաստատել այն, ինչ ասել է Փաշինյանը…

Մենք հիմա տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը և կողմ է արտահայտվում բանակցություններին: Միևնույն ժամանակ շարունակում է հարձակումն ու առաջ քաշում անընդունելի պահանջներ: Սակայն արտաքինից դա խաղաղասիրության դրսևորում է երևում»,- կարծում է Զատուլինը:

Նույն շարքից