Հասարակություն 

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը. Մարուքյան

analitik.am

 

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից, ինչը կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ:

Նույն շարքից