Հասարակություն 

Մահացել է Գագիկ Գաբրիելյանը

analitik.am

 

Մահազդ,

Մեծագույն վշտով տեղեկացնում ենք, որ տևական հիվանդությունից 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Գագիկ Գաբրիելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։

«Իր մարդկային նկարագրով՝բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ,Գագիկ Գաբրիելյանը վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը:

Նա մշտապես աչքի է ընկել իր պարտականությունների կատարմամբ և իր առջև դրվող խնդիրներին մեծ պատասխանատվությամբ մոտենալու հատկությամբ։

Պարոն Գաբրիելյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում:

Ցավակցում ենք ընտանիքի անդամներին , հարազատներին ու ընկերներին»,- ասված է հրապարակման մեջ։

 

 

Նույն շարքից