Գլխավոր Քաղաքականություն 

Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ հրադադարի ռեժիմը դեռ չի պահպանվում. Պեսկով

 

Մոսկվան անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ուղի դուրս բերելու համար: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն արել ու անում է հնարավորը, որպեսզի ներկա իրավիճակը դուրս բերի քաղաքական-դիվանագիտական ուղու վրա: Մենք նախկինի նման վստահ ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման համար:

Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ հրադադարի ռեժիմը դեռ չի պահպանվում, հավելել է Պեսկովը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից