Քաղաքականություն 

Վաղը Պոմպեոն ու Բորելը խոսելու են ԼՂ հակամարտության մասին

analitik.am

 

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն ու ԱՄՆ պետդեպը հոկտեմբերի 23-ից մշտական խորհրդակցությունների ֆորմատ են սկսում Արևմուտքի ու Չինաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրահանձնաժողովում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյին:

«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վաղը բանակցություններ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որի ընթացքում տրվելու է Չինաստանի թեմայով խորհրդակցությունների մեկնարկը»,-ասել է նա:

Ստանոն հավելել է, որ կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Բելառուսի հարցերը:

 

Նույն շարքից