Հասարակություն 

Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության համար պետությունը հատկացնում է 700 հազարական դրամ

analitik.am

 

Համացանցում շրջանառվող տեղեկությունը, թե  զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը պետությունը չի հոգում, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման ծախսերի համար պետությունը հատկացնում է 700 հազարական դրամ։ Փոխհատուցման ստացման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին ու ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:

Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

Նույն շարքից