Քաղաքականություն 

Պատերազմ է, իսկ ՔՊ աշխատակազմի ղեկավարին հետաքրքում է «Հրապարակ» թերթի ֆինանսական հոսքերը

analitik.am

 

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը միջնորդել է դատարանին՝ պահանջել «Հրապարակ»-ից տեղեկանք ներկայացնել  թերթի ֆինանսական հոսքերի վերաբերյալ։

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը թերթի սեպտեմբերի 28-ին հրապարակված հոդվածը զրպարտություն է համարել ու պատիվ պահանջել։

Մինչդեռ հարց է առաջանում՝ինչու է ՔՊ աշխատակազմի ղեկավարին հետաքրում՝ կկարողանա արդյոք թերթը 2 միլիոն դրամ վճարել զրպարտության համար, եթե իհարկե լինի դատարանի համապատասխան վճիռ, անհասկանալի է։

Վերջինի ներկայացուցիչը դատարանում ասել է, թե «Հրապարակի» ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկանքն անհրաժեշտ է, որպեսզի հասկանան թերթն ունի՞ հնարավորություն՝ վճարելու ներկայացված հայցային պահանջը։

Հարցը աբսուրդ է թվացել անգամ դատավորին, ինչպես գրում է Հրապարակը․ «Դատավորը հարցրել է, թե ինչու է հայցվորը ֆինանսական տեղեկատվություն պահանջում 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը, եթե դատավարությունը կարող է տեւել, ասենք, մեկ տարի։ Պատասխանն էր, որ, սովորաբար, ֆինանսական վիճակը պատկերացնելու համար բավարար է ունենալ մեկ տարվա շրջանառությունը»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կատարվածն անընդունելի է համարում խոսքի ազատության ու լրատվամիջոցի դեմ ճնշման և, հատկապես, պատերազմական այս լարված օրերին նման ներքին խարդավաքներ ստեղծելու առումով։

ՔՊ կուսակցության ղեկավարին կոչ ենք անում ուժերն ու ողջ էներգիան ուղղել այս պահին ամենակարևոր ու առաջնային խնդրին՝ երկրի կայունացմանը։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից