Հասարակություն 

Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են. Զախարովա

analitik.am

 

Ռուսաստանը և Իրանը կենսականորեն շահագրգռված են, որ իրենց հարևանները թշնամանքի մեջ չլինեն, և որ նրանց միջև ծագող խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ` միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի գոտում սրման թեման բախումների վերսկսումից հետո բազմիցս քննարկվել է Իրանի ղեկավարության հետ:

«Մենք արձանագրում ենք կողմերի դիրքորոշումների համընկնումը իրավիճակի կարգավորման առանցքային կետերի վերաբերյալ: Դրանք են հրադադարի այլընտրանք չունենալը եւ բանակցային գործընթացի սկիզբը։

Գիտենք, որ Թեհրանում բարձր են գնահատում Ռուսաստանի ամենօրյա ջանքերը: Իրանի հավասարակշռված դիրքը նույնպես կարեւոր է հակամարտության կողմերի համար: Համոզված ենք, որ դա կօգնի գիտակցել, որ թշնամանքը եւ արյունահեղությունը շարունակելն անհեռանկարային է»,- ընդգծել է Զախարովան:

Նույն շարքից