Հասարակություն 

Մինսկի խմբի ՌԴ համանախագահը մեկնել է Վաշինգտոն՝ Ղարաբաղի հարցով հանդիպում ունենալու համար

analitik.am

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հոկտեմբերի 23-ին մեկնել է Վաշինգտոն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հատուկ հանձնարարությունների գծով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն: Այնտեղ հոկտեմբերի 23-ին տեղի կունենան նրա շփումները Ղարաբաղի հարցով ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Նաև տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը», - ասել է Ռյաբկովը։

Նույն շարքից