Քաղաքականություն 

Պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելք չէ․Ռոհանի

analitik.am

Պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելք չէ։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Ռոհանին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է  Tasnim լրատվականը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ ընդգծելով Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած սահմաններին մոտ գտնվող տարածքներում անվտագության պահպանման կարևորությունը․ «Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հստակ է, և մենք հավատում ենք, որ պատերազմը ելք չէ, և (ներկայիս ճգնաժամը) պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների միջոցով», -  ասել է Ռոհանին։

Իրանի նախագահը  նաև նշել է, որ  տարածաշրջանային հզոր պետություններն՝  Իրանը և Թուրքիան, կարող են համախմբել իրենց ուժերը և Ռուսաստանի հետ համագործակցելով՝ օգնել վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում՝ այդպիսով նպաստելով միջազգային իրավունքի և տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը։

 

 

Նույն շարքից