Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսից 12 պացիենտ է մահացել

analitik.am

 

Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից 12 պացիենտ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ),  71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է»։

Նույն շարքից