Հասարակություն 

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։

Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է  ծաղիկների գների շեշտակի նվազում։

Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի  գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):

ՀՀ ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում  փակցվել են նաև  գնապիտակներ։

Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:

ՀՀ ՏՄՊՊՀ խոսնակ Աննա Սմբատյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից